Միջազգային

Թաթարստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով 16 մարդ Է զոհվել. դեպքի վայր կմեկնի ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի գլխավորած խումբը

1 րոպեի ընթերցում

Թաթարստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով 16 մարդ Է զոհվել. դեպքի վայր կմեկնի ՌԴ ԱԻՆ-ի ղեկավարի գլխավորած խումբը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի գլխավորությամբ կմեկնի Նաբերեժնիե Չելնի՝ L-410 ինքնաթիռի կործանումից հետո օգնության ցուցաբերումը համակարգելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ կմեկնի Նաբերեժնիե Չելնի։ Աշխատանքային խմբի կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցները, հոգեբանները, «Ցենտրոսպաս» ջոկատի բժշկական բրիգադը»,-ասել են մամուլի ծառայությունում:

Կիրակի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։ Օդանավում եղել են երկու օդաչուներ եւ 20 պարաշյուտիստներ։

Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Գործակալության զրուցակցի տվյալներով ՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է անցել։

Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում