Սպորտ

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի  ֆեդերացիաները կհամագործակցեն 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի  ֆեդերացիաները կհամագործակցեն 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն այսուհետև կհամագործակցեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԳՖՖ) շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:

ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ ֆրանկֆուրտյան շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ:Նրանք ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցության վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում