Հայաստանը երբեք չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ՎԻԼՆՅՈՒՍ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նա ըևնդգծել է որ Հայաստանն Իրանի հետ ունի ջերմ հարաբերություններ։ «Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021թ․օգոստոսի, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որ ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ- որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ: Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և մենք երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի հետ»:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այլ բան է, որ Իրանի հետ տնտեսական հարբերությունները խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ Փաշինյանը նաև ընդգծել է. «ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավարությունների մեջ չի մտնի, և դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրականական ընկերության հետ և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ՝ ես առաջարկել եմ, որ մենք վերադառնանք կամ վերհիշենք որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որ կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ այլև ջրային ռեսւորսների համատեղ կառավարման առումով»:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև, որ վերջին շրջանում Իրանի հետ երկարատև խնդիրներից են լուծվել։ «Օրինակ՝ Ագարակի պղնձամոլիբդենիային կոմբինատի արտանատեումների հետ կաված խնդիր կար դեպի Արաքս գետ։ Հարցն անընդհատ բարձրացվում էր, և ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցը լուծվել է, որովհետև կոմբինատն անցել է փակ ցիկլի և արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին և սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- պարզաբանեց ՀՀ վարչապետը:

Հայերեն العربية English Français

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար