Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարներն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ:

«Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վահրամ Դումանյանը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ մտահոգությունը կիսելու և այդ հարցում աջակցելու պատրաստակամության համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից արվեստի ոլորտում համագործակցության ծրագրեր իրականացնելու, մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստման, մշակութային համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Խոսվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման մասին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյին հրավիրել է Հայաստան հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը երկարաժամկետ ու տեսանելի ծրագրերով համալրելու ուղղությամբ քննարկումները շարունակելու և տեղում առարկայացնելու համար:

Հայերեն العربية English Русский Türkçe

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի. ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ վարչապետը Հեղափոխության օրվա առիթով շնորհավորել է Եգիպտոսի նախագահին

Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Եմենի հութիները հայտնել են սաուդյան նավթատար երկու տանկերի վրա հարձակման մասին

Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը

ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանի դեմ

Ֆիլիպիններում ավարտվել է Լավրով-Ռուբիո հանդիպումը