«Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը սեպտեմբերի 29-ին մարվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 8 աշխատակիցները։ Վերջիններս սահմանել են հերթապահություն։