Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հույս ունի, որ կնպաստի Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ առաջիկայում պլանավորում Է այցելել Ադրբեջան ու Հայաստան և հույս ունի, որ դրական դեր կխաղա հարևան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը ես ուղևորվում եմ Բաքու: Հանդիպում կունենամ նախագահ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք լավ հարաբերություններ ունենք: Ամենագլխավորը՝ մենք միմյանց վստահում ենք: Երբ վստահություն կա երկրների և ղեկավարների միջև, կարծում եմ՝ բոլոր հարցերը կլուծվեն հարկ եղած ձևով»,- Ղարաբաշվիլին ասել Է սեպտեմբերի 28-ին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես նույն այդպիսի հարաբերություններ ունեմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ, ով մի քանի շաբաթ առաջ եղել Է Թբիլիսիիում: Առաջիկայում ես նաև պլանավորում եմ այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կկարողանամ իմ ողջ Էներգիան ներդնել հարաբերությունների (Երևանի և Բաքվի միջև.-խմբ.) կարգավորման գործում և դրական դեր խաղալ»,- ասել է Վրաստանի վարչապետը:

ՏԱՍՍ-ըհիշեցնում է, որՂարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում համաշխարհային առաջնորդներին առաջարկել Է «հարևանության խաղաղ նախաձեռնություն»՝ Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Ավելի ուշ Կառավարության ղեկավարը հայտարարել Էր, որ Վրաստանը հանդես Է գալիս Թբիլիսիում հայկական և ադրբեջանական կողմերի բարձր մակարդակով շփումների համար հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում