Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիայի ընտրանուն

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիայի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 4-րդ տուրում հաղթանակ է տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնության 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց հենց Իսպանիայի հավաքականի հետ և առավելության հասավ 3,5:0,5 հաշվով: Միայն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Հաղթանակ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Այժմ Հայաստանի ընտրանին A ենթախմբում երկրորդն է: Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ, որն էլ առաջատարն է:

Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնություննանցկացվում է Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցում են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում