ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063537.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին:
«Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը», - ասաց Օվերչուկը: