ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի ղեկավարը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:

«Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», - շեշտել է Արթուր Թովմասյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշել է որ այցի նպատակը ԵՊՀ-ի մասնակցությունն է «100 տուն Արցախում» ծրագրին:

«Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին ՝ ԵՊՀ-ն դրանով ցանկանում է ցույց տալ, որ տեղի ունեցածի, պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին»,- իր խոսքում ընդգծել է Հովհ. Հովհաննիսյանը:

Խոսելով գիտակրթական համակարգի զարգացման մասին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ նպատակ ունեն վերանայելու գիտության բնագավառում նշանակալի դեր ունեցող գիտնականների աշխատավարձերը և առողջապահական փաթեթը:

Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձել է տարբեր ստարտափային ընկերությունների , բանկերի հետ համագործակցելու պայմանավորվածություններին և նոր կրթական ծրագրերի հավատարմագրման անհրաժեշտությանը:

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հովհաննիսյանին՝ «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար և հույս հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո