Քաղաքականություն

ՌԴ-ում դիտորդական առաքելության համար ԱԺ պատվիրակությունում չի ընդգրկվել որևէ ընդդիմադիր. Մամիջանյանը դժգոհում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը դժգոհում է՝ Ռուսաստանում Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում չի ընդգրկվել որևէ ընդդիմադիր պատգամավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Արդեն հրապարակվել է ԱԺ պաշտոնական պատվիրակության ցուցակը՝ ՌԴ պետդումայի ընտրությունների մշտադիտարկման առաքելության համար: Այդ պատվիրակության մեջ չկար որևէ ընդդիմադիր»,- ասաց Մամիջանյանը:

Նա նշեց, որ ԱԺ նախագահը հիմնվելով ընդդիմադիր որոշ գործիչների, այդ թվում իր դեմ բացված քրեական գործերի վրա, ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում: Ընդ որում, Մամիջանյանը շեշտեց, որ դրանք շինծու, քաղաքական գործեր են:

«Հիշեցնեմ, որ շուրջ 10 օր առաջ քննչական մարմինը իմ դիմումի հիման վրա արտոնել էր իմ ելքը երկրից՝ կուսակցական դիվանագիտության խողովակով իրականացվող մի այցի շրջանակում, որից հետո ես վերադարձել եմ, և, բնականաբար, որևէ խնդիր չի առաջացել: Իմ հիշողության մեջ առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության կազմում ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր գործիչ»,-ասաց Մամիջանյանը:

Մամիջանյանը նաև հիշեցրեց, որ հերթական նիստերի ժամանակ հայտարարել էին, որ նախաձեռնելու են խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների ծախսման, տնօրինման արդյունավետության հետ: «Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցները: Մամուլում առկախված են տեղեկություններ, թե տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ, տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից»,- ասաց նա ու հավելեց՝ իրենք կասկած ունեն, որ պետական բյուջեում գումար չի եղել:

Հայերեն

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

Շվեյցարացի պատգամավորը Հայոց Հայրապետին է ներկայացրել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. Գերմանիայի արտգործնախարար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-15/05/25

Ասիական ինդեքսներ - 15/05/25

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լուծում չի լինի, մինչև ինքը չհանդիպի Պուտինի հետ

Կառուցելով երազանքների երկիրը. Լոռիում մեկնարկեց Silicon Mountains 2025-ը՝ համախմբելով ՏՏ ոլորտի առաջատարներին

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն Անթալիայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռյուտե