Հայաստան

Շվեյցարացի պատգամավորը Հայոց Հայրապետին է ներկայացրել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարացի պատգամավորը Հայոց Հայրապետին է ներկայացրել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևին՝ ի նպաստ բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովվման։

Իր հերթին Էրիխ Ֆոնտոբելը Հայոց Հայրապետին է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը, ինչպես նաև դրա նպատակներն ու հետագա գործողությունների տեսլականը՝ ընդգծելով, որ արցախահայերի վերադարձը միջազգային իրավունքի արդար պահանջ է և հարցը պետք է հետևողականորեն բարձրաձայնել ու ներկայացնել միջազգային համապատասխան ատյաններում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Շվեյցարիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների հաստատման և երկրի առաջընթացի կերտման գործում։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում