Հայաստանի վարչապետն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ-վրացական համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ զետեղելով հավերժական կրակի մոտ։

Հաջորդիվ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը։

«Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Նիկոլ Փաշինյանին Վրաստանի նախագահի նստավայրում և կարևորել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է կրկին հանդիպել նրան։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն թե՛ երկկողմ բարեկամության ամրապնդման, թե՛ տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում։

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցների միջև մտքերի փոխանակություն է ծավալվել հայ-վրացական քաղաքական երկխոսության ամրապնդման, առևտրատնտեսական գործակցության խորացման, հումանիտար կապերի սերտացման շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին։ Վրաստանի նախագահը և Հայաստանի վարչապետն ընդգծել են հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորման կարևորությունը։

Երեկոյան, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անունից կտրվի պաշտոնական ճաշ։

Հայերեն العربية English Français Русский

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները