Տարածաշրջանային

Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում սեպտեմբերի 7-ի ցերեկը 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ucsutun.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ` երկրաշարժը գրանցվել է Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում։

Ստորգետնյա ցնցումները եղել են 26.02 կմ խորության վրա։

Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և զոհեր չկան։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում