Սպորտ

Հայաստանի ընտրանին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրանին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության J խմբի որակավորման փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 10 րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել` թիմերը մի քանի վտանգավոր պահեր ունեին, սակայն չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Հայաստանի հավաքականը գրագետ պաշտպանվում էր և փորձում սուր հակագրոհել, սակայն ինչ-որ բան պակասում էր գրոհների վերջնամասում: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:Երկրորդ կեսում էլ առաջին կեսի զարգացումներն էին կրկնվում` գրոհներ կային,արդյունք` ոչ: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց 0:0:

Նույն J խմբում Գերմանիան 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:

Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին 10 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է: Գերմանիան ունի 9, Հյուսիսային Մակեդոնիան` 7 միավոր: Հաջորդ հանդիպումը Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 5-ին` մրցելով Գերմանիայի ազգային հավաքականի հետ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում