Սերբիայի Նովի Պազար քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 1-ին Սերբիայի Նովի Պազար քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Հյուրիեթ» պարբերականը։ Հյուպատոսության բացման արարողությանը մասնակցել է նաև երկօրյա պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Պաշտոնական այցի ժամանակ Չավուշօղլուն հանդիպումներ է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, վարչապետի, ԱԳ նախարարի, Սերբիայում գործող խոշոր թուրք գործարարների հետ։ Հյուպատոսության բացմանը նաև տեսաուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա տեսաուղերձում նշել է, որ գլխավոր հյուպատոսության բացումը մեծապես կնպաստի Թուրքիա-Սերբիա հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև կարևոր դեր կունենա երկու երկրների քաղաքացիների շփումների համար։