Հասարակական

Սուրեն Պապիկյանն ու Հայկ Մարությանը ներկա են գտնվել Երևանում հիմնանորոգված դպրոցի բացմանը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն ու Հայկ Մարությանը ներկա են գտնվել Երևանում հիմնանորոգված դպրոցի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ն, այդ մասին տեղեկացնում են Երանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկիկողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանծրագրերի շրջանակում:

2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այստարվա մայիսին:

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ:Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:

Նշվում է, որ նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում