Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության(ԱՊՀ) երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ 11 մարզաձևում մեդալների համար պայքարելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կազան մեկնող մարզիկներին և մարզիչներին ընդունեց ՀՀկրթության,գիտության,մշակույթիևսպորտինախարար Վահրամ Դումանյանը:

«Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ հաղթանակներ, հաջողություններ: Ցանկանում եմ, որպեսզի կարողանաք դրական էմոցիաներ հաղորդել մեր ժողովրդին, ինչի կարիքը մենք այսօր շատ ու շատ ունենք: Սպորտային դրական լիցքը մեզ նաև ուժ է հաղորդում ու նորանոր հաղթանակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ Հայաստանն այդ խաղերին ներկայացված կլինի բավական պատկառելի պատվիրակությամբ:

«Կան մարզաձևեր, որտեղ մենք մեդալային ակնկալիքներ չունենք, բայց փոխարենը կան մարզաձեր, որտեղ մենք պարտավոր ենք անպայման նվաճել մեդալներ: Սպորտային առումով մեզ համար շատ կարևոր է արդյունքը, և հաստատ առանց մեդալների չենք վերադառնալու»,- եզրափակեց Գիլոյանը:

Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության(ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4 -11-ը: Սպասվում է 11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում կվիճարկվի մեդալների 280 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում:

Խաղերի անցկացման գաղափարը Ռուսաստանի Դաշնությանն է։ Առաջարկն արվել է դեռ 2018թ․ սեպտեմբերի 28 -ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում:

Հայերեն English Русский Türkçe

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը