Տարածաշրջանային

Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանն ընդգծել է, որ Աֆղանստանում գործընթացների ապագան կորոշվի ոչ թե խոսքերով, այլ թալիբների գործողություններով:

«Աֆղանստանում կայունության ապահովումը հատուկ նշանակություն ունի: Այս նպատակին հասնելու համար Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որպես երկիր, որն իր դռները բացել է ավելի քան 5 միլիոն փախստականների և միգրանտների առջև, ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում