Տարածաշրջանային

Թուրքիան ապաստան չի տրամադրի աֆղաններին. Թուրքիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ապաստան չի տրամադրի աֆղաններին. Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղան փախստականներին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ «Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Բոլոր այն հայտարարությունները, որ այս թեմայով տեղ են գտել ԶԼՄ-ներում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։

Այս հայտարարությամբ Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությանը, թե իբր Թուրքիան պատրաստվում է աֆղան փախստականների համար առանձին կենտրոն ստեղծել։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում