Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի «Ղրիմի հարթակ»-ին. ՌԴ ԱԳՆ-ն հետևություններ կանի

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի «Ղրիմի հարթակ»-ին. ՌԴ ԱԳՆ-ն հետևություններ կանի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն այցով կմեկնի Ուկրաինա ՝ մասնակցելու «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիեւում», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» ծրագրվող ժողովին բարձրագույն եւ բարձր մակարդակով որոշ երկրների մասնակցությունը համարել է Ղրիմի թեմատիկային կոլեկտիվ Արեւմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց: Նրա խոսքով ՝ Ռուսաստանը կարձանագրի այն երկրների դիրքորոշումը, որոնք կմասնակցեն համաժողովին և համապատասխան հետևություններ կանի։

«Ղրիմի հարթակի» ստեղծման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևը որպես համաժողովի նպատակ է տեսնում համակարգումը «միջազգային ջանքերի, որոնք ուղղված են Ղրիմի ՝ Ուկրաինայի կազմ վերադարձին»։ Ըստ ՏԱՍՍ-ի, հարթակի աշխատանքը պետք է սկսվի օգոստոսի 23-ի, այսպես կոչված, երդմնակալության գագաթնաժողովից։

Մեկնաբանելով Ուկրաինայի նախաձեռնած հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն անվանել է «շաբաշ, որտեղ Արևմուտքը շարունակելու է դայակել ժամանակակից ուկրաինական իշխանության նեոնացիստական և ռասիստական տրամադրությունները»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում