Նորատուսում ավարտական փուլում են գտնվում սուբվենցիոն երեք ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ավարտական փուլում են գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն երեք ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքը, ասֆալտապատվում են Վահան Տերյան եւ Թումանյան փողոցները, լուսավորության ցանց է կառուցվում 22 փողոցներում եւ նրբանցքներում։

«Նորատուսի համայնքապետարանի վարչական շենքի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 30 միլիոն 587 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվանից եւ օգոստոսի 18-ի դրությամբ իրականացված են մոտ 80 տոկոսով։ Նորատուսի Վահան Տերյան եւ Թումանյան փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմել է 44 միլիոն 900 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը: Տերյան փողոցում ասֆալտապատվել է 900, Թումանյան եւ դեպի թիվ 3 միջնակարգ դպրոց տանող փողոցներում՝ 571 գծամետր ճանապարհ։ Ասֆալտապատված մակերեսը կազմում է 8826 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիս ամսին եւ օգոստոսի 18-ի դրությամբ արդեն հասցվել են ավարտի։ Նորատուսի 22 փողոցների եւ նրբանցքների լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Լուսավորության ցանցը կառուցվում է 4550 գծամետր երկարությամբ։ Տեղադրվում է 134 լուսատու։ Ցանցն աշխատելու է լեդ-համակարգով։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը»,- ներկայացրեց Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին