Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային. կանանց ֆուտզալ
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային. կանանց ֆուտզալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061211.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրիԲոսնիա և Հերցեգովինա-Հայաստանհանդիպումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավՆորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակեցՕլգա Օսիպյանը:Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարավ երկու հաղթանակ և կրեց մեկ պարտություն՝ խփելով 12 և ընդունելով 8 գնդակ:
Այսպիսով, անկախ այսօր երեկոյան կայանալիք Նիդերլանդներ-Մոլդովա հանդիպումից Հայաստանի հավաքականը թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Նիդերլանդների հավաքականին:
Պայքարը շարունակում են միմիայն խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը: