Նախարար Սանոսյանն  աշխատակազմին է  ներկայացրել  Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 19-ին Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։

Ըստ աղբյուրի՝ շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան համայնքի խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն։

Գնել Սանոսյանի խոսքով՝ ինչպես Թալինում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բնակավայրերում անելիքներ շատ կան, որոնք պատերազմից հետո կրկնապատկվել են։ «Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք աշխատելու մեր մոտեցումները, յուրաքանչյուրս փորձենք նորովի վերաբերվել մեր պարտականություններին, նոր ջանքով ու եռանդով աշխատենք»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։

ՀՀ ՏԿԵ նախարարության տեղեկացմամբ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և շնորհավորելով Տավրոս Սափեյանին՝ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի, համայնքի հետ համագործակցության արդյունքում կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թալին համայնքի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի մատակարարմանն առնչվող հարցերի։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ