Տարածաշրջանային

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 70 զոհ կա։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ջրհեղեղի հետևանքով զոհված 70 անձանցից 60-ը Կաստամոնու նահանգից են, 2-ը՝ Սինոպ նահանգից, իսկ 1-ը՝ Բարթինից։ Տեղեկության համաձայն' 8 անձ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Հեղեղումների հետևանքով Կաստամոնու նահանգից տարհանվել է 1480 տուժած, Սինոպի նահանգի Այանջըք շրջանից և թաղամասերից՝ 560, Բարթինի նահանգի Ուլուս շրջանից՝ 341։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում