Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո: Կործանման պահին ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայող և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչ, ովքեր ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները:

Միջադեպի պատճառները պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ջրի պաշարներ վերցնելուց հետո չի կարողացել բավարար բարձրություն հավաքել ու բախվել է ժայռերին:

Հայերեն العربية English Français

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս