Սպորտ

Մարմնամարզության համար ոգևորությունից բացի նաև պայմաններ են պետք. Հակոբ Սերոբյան 

2 րոպեի ընթերցում

Մարմնամարզության համար ոգևորությունից բացի նաև պայմաններ են պետք. Հակոբ Սերոբյան 

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի ավարտից հետո և բրոնզե մեդալի ոգևորության ֆոնին պետք է առանձնակի մեծ ուշադրություն հատկացնել մարմնամարզության և դահլիճային աշխատանքներին:

«Մենք մեդալի համար էինք գնացել: Գիտեինք, որ Արթուր Դավթյանը ոսկե մեդալի էլ է արժանի: Մենք պատրաստ էինք անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն: Մենք հավատում էինք, սակայն շատերը չէին հավատում, որ այս պայմաններով կարելի է մեդալ բերել: Հիմա բոլոր մարմնամարզիկները մեծ ոգևորությամբ այլ մրցաշարերի կմասնակցեն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերոբյանը:

Վերջինս շեշտեց, որ Օլիմպիական խաղերում մարզչի կարգավիճակում մեծ աշխատանք է կատարել Հայկ Նազարյանը:

«Եթե նորմալ պայմաններ լինեն, ամեն ինչ այլ կլինի: Բացի այս ոգևորությունից՝ նաև մարմնամարզության համար պայմաններ են պետք: Մեզ միջազգային նորմերին համապատասխան դահլիճ է պետք: Մենք ամեն մրցաշարից մեդալ ունեինք, իսկ հիմա նաև Օլիմպիական խաղերից ունենք: Ժամանակն է, որ խոսեմ այս մասին: Մարզադահլիճի կարիք ունենք: Եվ, ինչու ոչ, թող այն կոչվի Արթուր Դավթյանի անունով»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով` Դավթյանը Խաղերից առաջ վնասվածք ուներ, բայց չէր բարձրաձայնում, քանի որ պետք է ապացուցեր, որ ինքը լավագույններից մեկն է և այդպես էլ կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում