Պաշտոնական

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող եղբայրական եզդի համայնքի խնդիրներով. Ալեն Սիմոնյանն ու Ռուստամ Բաքոյանը հանդիպել են

1 րոպեի ընթերցում

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող եղբայրական եզդի համայնքի խնդիրներով. Ալեն Սիմոնյանն ու Ռուստամ Բաքոյանը հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:

Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ եւ բարեկամական վերաբերմունքի համար:

Պատգամավորը ներկայացրել է համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ.

«Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում