Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ. Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ը, հղում անելով ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը, նշում է, որ ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:
Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:
Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։