Սեւան քաղաքում իրականացվում են մեծ ծավալի շինարարական առաջնահերթ աշխատանքներ

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Սեւան համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր եւ ընթացիկ աշխատանքներ, որոնք կարեւորվում են իրենց առաջնահերթությամբ եւ համայնքապահպան նշանակությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում շարունակվում է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի վերականգնումը:

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը Սեւան համայնքի համար ունի գերակա նշանակություն, որի շնորհիվ կլուծվի տասնամյակներ շարունակ հիմնախնդիր դարձած հարցը:

Արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, իսկ ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը: Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

«Մինչ ընթանում է Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերը կապող ճանապարհի հիմնանորոգումը, համայնքային բյուջեի միջոցներով իրականացվում է եւս մեկ առաջնահերթություն ներկայացնող ծրագիր` Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի Կոմիսարների փողոցի կոյուղագծի կառուցման եւ գործող ցանցին միացման աշխատանքներ: Աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 3 միլիոն 777.000 դրամ: Ճանապարհի վերականգնումը ներառում է նաեւ Գոմաձոր թաղամասի գլխավոր ճանապարհը: Այդ հատվածում է գտնվում խցանված կոյուղագիծը, որի հետագա շահագործումը հնարավոր չէր լինելու` պայմանավորված ճանապարհի հիմնանորոգմամբ: Համայնքապետարանում կազմակերպված քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է անցկացնել նոր կոյուղագիծ, որի արդյունքում այդ տարածքում գտնվող անհատական բնակելի տների շուրջ 20 սեփականատեր կունենան կոյուղացանց, որով կլուծվի եւս մեկ հրատապ ու անհրաժեշտ խնդիր: Այս օրերին իրականացվում են ներթաղամասային կոյուղու հեռացման ցանցի աշխատանքները, կոյուղագծի երկարությունը 164 մետր է: Կառուցվող կոյուղագիծը կմիացվի գոյություն ունեցող, գործող դիտահորին: Աշխատանքներն իրականացվում են «Քյավառի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից: Սեւան քաղաքում էլ ընթացքի մեջ են Ս. Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրով: Ս. Սեւանեցի փողոցը քաղաքի բանուկ, մարդաշատ փողոցներից է, որի հիմնանորոգումը այս տարվա առաջնահերթություններից մեկն էր: Ս. Սեւանեցի փողոցի հիմնանորոգման ենթակա աշխատանքներն ընդգրկում են 6917 քառակուսի մետր, ընդհանուր երկարությունը` 0.7կմ: Տեղեկացնենք, որ համայնքի կողմից ներկայացված մյուս երկու ծրագրերն էլ արդեն ստացել են դրական եզրակացություն:

«Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրի մրցույթը կայացել է, մինչեւ օգոստոսի 10-ը նախատեսված է պայմանագրի կնքումը մրցույթը շահած կազմակերպության հետ, որին կհաջորդեն քաղաքի 1-ին, 4-րդ միկոթաղամասերի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոց 12, 14, 16, 18, Աբովյան 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա 18, 20 շենքերի, Գագարին գյուղի, Գայի 1 շենքի բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի ճանապարհաշինական սուբվենցիոն ուղղվածության յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքային ներդրումը կազմում է 55, կառավարության ներդրումը` 45 տոկոս»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին