5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսության զարգացմանը՝ էներգաարդյունավետության, կլիմայի ադապտացման ու վերականգնվող էներգետիկայի բիզնես նախագծերի ֆինանսավորման միջոցով: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Ծրագրի շնորհիվ տնտեսվարողները հնարավորություն կստանան իրենց բիզնեսներն էլ ավելի արդյունավետ դարձնել արևային ֆոտովոլտային կայանների, էներգաարդյունավետ տրանսպորտային ու շինարարական տեխնիկայի, շարժիչների ու պոմպերի, արտադրական տեխնոլոգիաների և 1500-ից ավելի այլ բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաների միջոցով:

«Հայաստանում «կանաչ» ներդրումները զարգացման մեծ պոտենցիալ ունեն: Այս համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք ավելի լայն միջոցներով աջակցել նշված ոլորտների զարգացմանը», – նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«GEFF-ը կարևորում է իրենց բարձր արդյունավետությամբ տարբերվող տեխնոլոգիաների ու նախագծերի ֆինանսավորումը: Եվ քանի որ նման ներդրումները շատ թիրախավորված են, և պահանջում են կոմպլեքսային մոտեցում, մեր գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ ջանքեր չենք խնայում հաճախորդներին նախապատրաստելու և իրազեկելու համար: Նման օրինակ էր Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ վերջերս կյանքի կոչված համատեղ միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ շինարարության ոլորտի բիզնեսների համար»,- նշում է GEFF-ը Հայաստանում ծրագրի փոխկառավարիչ Անդրո Բուտխուզին:

Համագործակցության շրջանակում առաջարկվող լիզինգային պայմանները ներկայացված են այստեղ:

GEFF-ի կանաչ տեխնոլոգիաների կատալոգը ներկայացված է այստեղ:

2019 թվականից ԱԳԲԱ Լիզինգը միացել է GEFF ծրագրի առաջին փուլին և ֆինանսավորել 3.6 ԳՎտժ/տարի մաքուր էներգիայի արտադրություն՝ նպաստելով տարեկան 1864 տոննա ջերմոցային գազերի արտանետման կանխմանը։

Հայերեն Русский

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում․ Փաշինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

Օդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի

Հստակ է, որ Հայաստանը ցանկանում է ժողովրդավարական երկրների ճանապարհով ընթանալ. Լատվիայի խորհրդարանի խոսնակ

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

Եվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման գործը դատախազն ուղարկել է դատարան

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը Բաքվից պատասխան չունենք. Ալեն Սիմոնյան