Սպորտ

Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին. Բիչախչյան 

1 րոպեի ընթերցում

Լարվածություն չկա․ մտածում ենք հաջորդ փուլ դուրս գալու մասին. Բիչախչյան 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, իր թիմը մտածում է Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլի մասին:

«Թիմը լավ է պատրաստվել վաղվա խաղին։ Ալիկ Առաքելյանն ու Խուան Բռավոն նույնպես պատրաստ են հանդիպմանը։ Հնարավորությունները գնահատում եմ 50/50։ Իմ կարծիքով, ամեն ինչ որոշվելու է Լեհաստանում, հետևաբար խաղալու ենք բալանսավորված։ Ոչ մի դեպքում առաջին խաղում «վա բանկ» գնալու պատճառ չեմ տեսնում։ Միգուցե առաջին փուլից առաջ կար մի փոքր լարվածություն, բայց հիմա չեմ կարծում, որ այդ փաստի վրա կարելի է ուշադրություն դարձնել։ Դա չի խանգարի մեզ. այլևս չկա նման լարվածություն։ Այսօր մենք մտածում ենք, որ լավ խաղով կարողանանք հաղթահարել երկրորդ փուլի արգելքը։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա խաղը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելուց հետո «Արարատին» երկրորդ փուլում բաժին է հասել լեհական «Շլյոնսկը»։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 22-ին, Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 17։00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում