Սպորտ

«Արարատի» կիսապաշտպան Մուրադյանը «Շլյոնսկին» լավ մրցակից է համարում 

1 րոպեի ընթերցում

«Արարատի» կիսապաշտպան Մուրադյանը «Շլյոնսկին» լավ մրցակից է համարում 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում Վրոցլավի «Շլյոնսկ»-ին համարում է լավ մրցակից:

«Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։Հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք ևայդ դեպքում կհասնենք դրական արդյունքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուրադյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում