Լուի վան Գալը կգլխավորի Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմը
1 րոպեի ընթերցում
![Լուի վան Գալը կգլխավորի Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058684.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կրկին կստանձնի Լուի վան Գալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Վան Գալը և Նիդերլանդների ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան եզրափակում են բանակցությունները, պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար:
Լուի վան Գալը Նիդրելանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2000-2001, 2012-14 թվականներին:
Հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ Նիդերլանդների ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվել է պաշտոնից: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության1/8եզրափակիչում Նիդերլանդների ազգային ընտրանին պարտություն կրեց Չեխիայից0:2հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:Եվրո-2020-ի խմբային փուլում Նիդերլանդները հաղթել էր բոլոր երեք խաղերում: Ֆրանկ դե Բուրը51տարեկան է:Նիդերլանդների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր2020թվականին`փոխարինելով Ռոնալդ Կումանին: