Մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին եւ կրթահամալիրի մանկավարժներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կրթահամալիրի տնօրենը նախ խոսել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի մասին, որն իրենից ենթադրում է հեղինակային դպրոց-պարտեզ նախաձեռնության իրականացումը:

Ըստ կրթահամալիրի տնօրենի՝ «Գագարին» նախագիծն ուղղված է Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների եւ Սեւան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ «Ծրագիրը նպատակ ունի ձեւավորելու կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը եւ ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի եւ համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսեւորմանը»,-ասել է Աշոտ Բլեյանը:

Նա առաջարկել է իր ղեկավարած կրթահամալիրի մոդելը ներդնել նաեւ մարզի այլ համայնքների դպրոցներում եւ մանկապարտեզներում, որտեղ առկա են ազատ տարածքներ, եւ որտեղ հնարավոր է շատ երեխաների համար կիրառել հանրային դպրոցի գաղափարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ինքը եւս նոր գաղափարների եւ մտահղացումների կողմնակից է, ուստի եւ առաջիկայում մարզպետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկման կդրվի ներկայացված գաղափարը, առաջ քաշած խնդիրները, ապա համատեղ քննարկման արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին