Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում. Ջոնաթան Լաքոտի անդրադարձը՝ սահմանային լարվածությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սահմանային լարվածությանը:
«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է դեսպանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: