ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի hայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ,հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։
Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում ենՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները: