«Փյունիկը» նոր համալրում ունի
1 րոպեի ընթերցում
![«Փյունիկը» նոր համալրում ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058468.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։
Ուգո Ֆիրմինոն արդեն մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»: