Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում hուլիսի 16-ին կայացավ հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանի, Աննա Ժամակոչյանի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում նախարարը և մարզպետը համատեղ քննարկեցին վերակազմավորման արդյունքում արդեն ձևավորված միասնական սոցիալական ծառայությունների գործունեության ոլորտին վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն ծառայությունների գործունեության արդյունավետությունը ապահովելու կարգին։

Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց` համագործակցված աշխատանք իրականացնել մարզպետարանի, մարզի համայնքների և միասնական սոցիալական տարածքային ծառայությունների միջև՝ համայնքներում ոլորտին վերաբերող հարցերին և խնդիրներին ավելի արդյունավետ լուծում տալու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ մարզպետարանի լիազորությունների շրջանակներում սոցիալական դեպքերի վարման, խնամակալության և հոգաբարձության ուղղությամբ տարվող աշխատանքների, միասնական սոցիալական ծառայությունների կողմից ողջամիտ ժամկետներում տեղեկատվության տրամադրմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը , աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը և նրա ղեկավարած աշխատանքային խումբը եղան Գավառի մանկատանը:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան սաների համար ստեղծված կեցության պայմաններին և հնարավորություններին, զրուցեցին սաների հետ:

Շրջայցի ընթացքում մանկատան տնօրենը խոսեց մանկատան շենքային պայմանների և տեղի սաների ձեռքբերումների և հաջողությունների մասին:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին