Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058261.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքըֆ Չաղաթայ Քըլըչը պատմական է համարում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության սպասվող այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քըլըչն ասել է Ադրբեջանի մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամիդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ:
Քըլըչի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարևոր ուղերձ է լինելու աշխարհի համար»:
Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին վստահորեն նայում են դեպի ապագա՝ հավատարիմ մնալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին»: