Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 791 մահ են արձանագրել մեկ օրում՝ առավելագույնը համավարակի ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 791-ով՝ մեկ օր առաջվա 786-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 146 069 մարդ, հուլիսի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,48 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:

Կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 25 293-ով՝ մինչեւ 5 882 295: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,43 տոկոս:

Կորոնավիրուսից հետո երկրում 21 493 մարդ Է ապաքինվել մեկ օրում: Բուժվածների ընդհանուր թիվը կազմել Է 5 278 976: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի 89,7 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 5 237-ով՝ մեկ օր առաջվա 3 966-ի դիմաց՝ մինչեւ 1 448 835: Հարաբերակական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,36 տոկոս:

Կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը Մոսկվայում մեկ օրում աճել Է 101-ով՝ մեկ օր առաջվա 109-ի դիմաց՝ մինչեւ 24 068:

Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 7 855 մարդ, ընդամենն ապաքինվել Է 1 258 361-ը: Ներկայումս քաղաքում բուժումն Է շարունակում 166 406 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters