ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 791-ով՝ մեկ օր առաջվա 786-ի դիմաց, դա առավելագույն մեծությունն Է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը վարակից մահացել Է 146 069 մարդ, հուլիսի 15-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,48 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից:
Կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 25 293-ով՝ մինչեւ 5 882 295: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,43 տոկոս:
Կորոնավիրուսից հետո երկրում 21 493 մարդ Է ապաքինվել մեկ օրում: Բուժվածների ընդհանուր թիվը կազմել Է 5 278 976: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում Է վարակվածների ընդհանուր թվի 89,7 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 5 237-ով՝ մեկ օր առաջվա 3 966-ի դիմաց՝ մինչեւ 1 448 835: Հարաբերակական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,36 տոկոս:
Կորոնավիրուսի պատճաով մահացու վախճանների թիվը Մոսկվայում մեկ օրում աճել Է 101-ով՝ մեկ օր առաջվա 109-ի դիմաց՝ մինչեւ 24 068:
Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 7 855 մարդ, ընդամենն ապաքինվել Է 1 258 361-ը: Ներկայումս քաղաքում բուժումն Է շարունակում 166 406 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: