Սպորտ

Հարոյանը մասնակցել է «Կադիս»-ի ընկերական խաղին 

1 րոպեի ընթերցում

Հարոյանը մասնակցել է «Կադիս»-ի ընկերական խաղին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է իր նոր ակումբի առաջին հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Կադիս»-ը, որ սկսել է նախապատրաստվել երկրի առաջնությանը, ընկերական հանդիպում է անկացրել «Բարբատե»-ի հետ և առավելության է հասել 6:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին:

«Կադիս»-ը հիմնվել է 1910 թվականին: Արդեն ավարտված մրցաշրջանում թիմը 12-րդն էր:

Հարոյանի «Կադիս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արազ Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: Վարազդատ Հարոյանը ձմռանըմիացել էր ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում