Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ
1 րոպեի ընթերցում
![Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058217.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների` 34-ամյա Մեսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2026 թվականը: Հարձակվողի աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նախորդ պայմանագրով Մեսին ստանում էր 550 միլիոն եվրո:
Արդեն ավարտված մրցաշրջանում Մեսին«Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է47հանդիպման,խփել է38գնդակ և կատարել է14արդյունավետ փոխանցում: Նա իր ողջ կարիերայի ընթացքում691գնդակ է խփել«Բարսելոնայի»կազմում,որտեղ մասնակցել է724խաղի,ինչպես նաև70գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած138խաղում:
Հուլիսի 11-ին Մեսին առաջին տիտղոսը նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում` դառնալով Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային՝ 15-րդ անգամ դարձան Ամերիկայի գավաթակիր: