«Զարթոնքը» շարունակում է պնդել՝ ընտրություններում խախտվել են ազատության և հավասարության սկզբունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը շարունակում է պնդել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող իշխանությունը ՀՀ քաղաքացիներին զրկել է ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից, կիրառել է վարչական ռեսուրս, քաղաքական ուժերի միջև խախտվել է հավասարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթում:

«Սահմանադրության 149 հոդված 2-րդ մասը հստակ ցույց է տալիս, որ վարչապետի հրաժարականի դեպքում այդ պաշտոնը թափուր է մնում, այսինքն՝ դատարկ: Սահմանադրությունը փոխվարչապետերից մեկին լիազորում է փոխարինել վարչապետին նրա բացակայության ժամանակ: Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար»,-պնդեց Զոհրաբյանը:

Նա առաջարկեց պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար և կազմակերպեր ողջ ընտրական գործընթացը: «Արդյոք այդ ժողովրդական ճնշումը կթուլանա՞ր: Ես օրինակ չեմ պատկերացնում, որ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում հնարավոր էր թուլացնել կրքերը: Բայց Սարգսյանը որպես պաշտոնակատար չմնաց»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ կան ուռճացված ընտրացուցակներ: Կուսակցությունը մտավախություն է արտահայտել նաև հնարավոր կրկնաքվեարկությունների առնչությամբ: «Բարձր դատարանում խնդրեցինք, ստուգելու եղանակ առաջարկեցինք՝ ստուգելու կրկնաքվեարկությունների բացառման փաստը, բայց ՍԴ-ն մեզ մերժեց, հնարավորություն չտվեց ստուգելու»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ իրենց հիմնավոր կասկածներն ավելի են խորացել:

Զոհրաբյանը հավելեց նաև, որ նորաստեղծ կուսակցությունների ձայնը լսելի չի եղել: «Ով ընդդիմանում էր իշխող ուժին, համարվում էր ռևանշիստ, նախկին, և փոքր կուսակցություններին էլ նույնացնում էին հիմնական խաղացողների հետ: Եվ պարզ էր, որ այս ատելության մթնոլորտի մեջ ծրագրի որևէ դրույթ քննարկելն իմաստ չուներ»,-ասաց նա:

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին