Վարդևանյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում, որ ԱԺ-ում իշխող ուժի մանդատները սահմանափակվեն մինչև 3/5-ով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը զսպում և հակակշռում ապահովելու նպատակով կարևորում է, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող խմբակցության առավելագույն տեղերը սահմանափակվեն մինչև 3/5-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ նիստում ներկայացրեց այս պնդման հիմնավորումները՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին:

Վահե Գրիգորյանը նկատեց, որ Վարդևանյանն այս մասին խոսել է՝ հղում կատարելով աղբյուրների, նշելով, որ դա սահմանադրի կամքին վերագրելի մոտեցում է: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատառում կարող է դրա տակ դրված լինել:

Վարդևանյանը հիշեցրեց՝ աղբյուրները հադիսանում են 2015-ի Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը, 2015-ի Սահմանադրության փոփոխությունների վերջնական նախագծի տեքստի հիմնավորումը: «Ես կարծում եմ, որ այդ աղբյուրներն ինքնին սահմանադրի կամքի բացահայտման առավել, քան պատշաճ աղբյուր են»,- նշեց նա:

Ըստ նրա՝ դրանով սահմանադիրը ուզել էր, որ 2015-ից հետո սահմանադրական օրենքներն ընդունվեն ոչ թե մեկ ուժի կամքի արտահայտման, այլ կոնսոլիդացիայի ձևով: «2022-ին նոր դատախազ պետք է ընտրվի: Սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազը չլինի մեկ ուժի կողմից նշանակված, սահմանադիրն ուզել է, որ գլխավոր դատախազն ունենա անկախություն: Սահմանադիրն ուզել է, որ ԿԸՀ անդամները չընտրվեն մեկ ուժի կողմից, այլ ընտրվեն կոնսոլիդացիայի արդյունքում»,- ասաց Վարդևանյանը:

Ըստ նրա՝ այդ շեմի սահմանմամբ սահմանադիրը ցանկացել է բարձրացնել ընդդիմադիրների դերը՝ դրանով իսկ երաշխավորելով ժողովրդավարության սկզբունքի դասական իրացումը: «3/5-րդը որևէ կերպ չի բախվում կառավարության բնականոն գործունեության հետ: Օրենքներ, օրենսգրքեր, գերավճարների հետ կապված վերադարձի որոշումներ. դրանք բոլորը կարող են իրականացնել, բայց Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, ՍԴ մասին օրենսգիրքը, ԲԴԽ անդամները. բոլոր այն մարմինները, որոնք պետք է ունենան անկախության բարձր աստիճան, պետք է ԱԺ մեկ ուժի կամքից կախված չլինեն»,- ասաց Վարդևանյանը:

Ըստ նրա՝ այդ 3/5-րդը նշվել է սահմանադրական օրենքների համար ապահովելու քաղաքական կոնսոլիդացիա՝ զսպում և հակակշռում:

Հայերեն

Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետ

Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը

Արմեն Գրիգորյանը և Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները

Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային

Հայկական կողմը կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայաստանի ազգային պատկերասրահը չորս տարվա վերափոխումից հետո այցելուների առաջ դռները բացեց նոր հայեցակարգով

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը

Փրկարարներն արգելափակումից 42 ավտոմեքենա են դուրս բերել

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է