Աշխարհ

Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը

Շվեյցարիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է Բեռնի մասնակցությանը Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցում տրամադրելու միջազգային մեխանիզմին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հանձնաժողովը քննել է Դաշնային խորհրդի առաջնահերթությունները՝ կապված Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններին մասնակցելու հետ և պաշտպանել է այդ մանդատը 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ կարևոր համարելով Շվեյցարիայի մասնակցությունը այդ միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,- ասված է փաստաթղթում։

Ուկրաինայում հակամարտության վնասի հաշվարկման գրանցամատյանը, որը սկսել է գործել Հաագայում 2023 թվականի հուլիսի 17-ին, պաշտոնապես բացվել է հայտերի համար 2024 թվականի ապրիլին: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հաագայում «Վերականգնել Ուկրաինայի համար արդարադատությունը» միջազգային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Նիդեռլանդները Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի հետ համատեղ:

Նշված նախաձեռնությունը, որին միացել են 43 երկրներ, ապագա սխեմայի առաջին բաղադրիչն է, որը ստիպելու է Ռուսաստանին փոխհատուցում վճարել Ուկրաինային:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում