Փրկարարներն արգելափակումից 42 ավտոմեքենա են դուրս բերել
1 րոպեի ընթերցում

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ավտոմեքենաներ են արգելափակվել Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել, ընդհանուր առմամբ, 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։
Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։