Սպորտ

Դոննառուման առաջիկայում կմիանա ՊՍԺ-ին 

1 րոպեի ընթերցում

Դոննառուման առաջիկայում կմիանա ՊՍԺ-ին 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննառուման ընթացիկ շաբաթվա մեջ կմիանա ՊՍԺ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Եվրոպայի նորընծա չեմպիոնն արդեն իսկ ստորագրել է պայմանագիրը ակումբի հետ, որը նախատեսված է մինչ 2026 թվականը: Դոննառուման Փարիզում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:

Դարպասապահի պայմանագիրն ավարտվել է իտալական «Միլանի» հետ և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել փարիզյան ակումբին։ Նա Միլան քաղաքի համանուն թիմի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 48 խաղի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում