Երևանի ավագանին նոր որոշում ընդունեց համայնքային տարածքում կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանին հուլիսի 13-ի արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացրեց փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ, համաձայն որի Երևանի քաղաքապետն իրավասու է դառնում քանդել համայնքային հողամասում կառուցված ինքնակամ շինությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հայտնեց, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան:

Այսպիսով, Երևան համայնքի ավագանին ինքնակամ կառույցների տնօրինման հետ կապված սեփական կարգ չի սահմանել և որոշել է, որ այն պետք է կարգավորվի ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ սահմանված կարգով»,- նշեց Մարգարյանը և հավելեց, որ ներկայում առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու քննարկվող որոշումից նշված կարգավորումները հանել և ինքնակամ կառույցների տնօրինումն իրականացնել Երևան քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային այլ գույքերի տնօրինման համար սահմանված ընդհանուր կարգով: Մարգարյանը շեշտեց, թե անհրաժեշտ է նաև ամրագրել, որ Երևանի քաղաքապետը իրավասու է քանդելու համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը՝ անկախ դրա օրինականացման ենթակա լինելու հանգամանքից: «Քաղաքապետարանի կողմից ինքնակամ շինությունը օտարելու դեպքում նախապատվությունը չի տրվելու այդ շինությունը կառուցած անձին: Խոսքն այս կարգավորումներով այն ինքնակամ կառույցների մասին է, որոնց վերաբերյալ մինչև հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չեն ներկայացվել: Այսինքն՝ ստացվում է, որ համայնքային տարածքում անձի ինքնակամ կառուցած շինությունն ամբողջությամբ դառնում է համայնքի սեփականություն»,- նշեց Տարոն Մարգարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը մի նկատառում արեց, որ համայնքային տարածքում ինքնակամ շինություն կառուցած քաղաքացու իրավունքները ոտնահարվում են: «Ճիշտ է քաղաքացին զանցանք է գործել՝ կառուցելով ինքնակամ շինություն, սակայն ստացվում է այնպես, որ այս նախագծով մենք ոտնահարում ենք տվյալ անձի իրավունքները: Այստեղ կոռուպցիոն ռիսկեր նույնպես նկատում եմ՝ օտարման հետագա գործողությունների, թե՛ աճուրդի, թե՛ վարձակալության հետ կապված: Կարծում եմ, այս որոշումն ընդունելուց հետո մենք բախվելու ենք բազմաթիվ իրավական գործընթացների, և անհրաժեշտ էր, որպեսզի մենք այս հարցը քննարկեինք սեպտեմբերի 14-ին կայանալիք ավագանու հերթական նիստի ժամանակ»,- ասաց Մանրիկյանը: Տարոն Մարգարյանն ի պատասխան նկատեց, որ նախագիծը համապատասանում է օրենքին ու չի հակասում: Դատական գործընթացների վերաբերյալ էլ նշեց, որ ցանկացած հայցադիմում ներկայացվելու դեպքում դա կքննարկվի, համայնքն էլ խնդիրներ չի ունենա, նախագիծը խորապես ուսումնասիրված է: Որոշումն ընդունվեց 39 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում