Հիմնանորոգվում է Հայրավանք գյուղի կենտրոնական փողոցը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում կենտրոնական փողոցում՝ 560 գծամետր երկարությամբ եւ 2 800 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուրն արժեքը կազմել է 17 միլիոն 264 հազար դրամ։ Հայտարարված շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 12 միլիոն 500 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 725 հազար դրամը՝ հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 875 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականի հուլիսի 13-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է §Գավառի ՃՇՇ¦ ԲԲԸ-ն։ Ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա 45 օրում։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների ամրացում, գծանշում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին